Նոր Քնար Հայաստանի: Տետրակ Ե: Երկասիրությունք ազգային երգչաց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Նոր Քնար Հայաստանի: Տետրակ Ե: Երկասիրութիւնք ազգային երգչաց Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Նոր Քնար Հայաստանի: Տետրակ Ե: Երկասիրութիւնք ազգային երգչաց. 'Ի լոյս ընծայեաց Ոսկան Տէր-Գէորգեան Յովհաննիսեանց Երեւանեցի. - Ի Մոսկուա, 1859, ի տպարանի Վօլտէմարայ Գօթիէ: Շապիկը կանաչ ողորկ ամուր թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի մասում, էջեր 17-ի և 85-ի ներքևի լուսանցքներում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած ու թեթև մաշված են: Կազմող՝  հրատ.` Ոսկան Հովհաննիսյանց Երևանցի Էջ՝  85 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1859 Լայնություն (սմ)՝  11,7 Երկարություն (սմ)՝  19,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/680-6