Հայորդիները: Առաջին և երկրորդ շարքեր

Հայորդիները: Առաջին և երկրորդ շարքեր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հայորդիները: Առաջին եւ երկրորդ շարքեր: Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ատոմ Եարճանեան (Սիամանթօ). Հայորդիները. Երկրորդ տպագրութիւն առաջին եւ երկրորդ շարքերու. - Կ. Պոլիս, 1908, հրատարակութիւն Հայ յեղափոխական դաշնակցութեան: Շապիկը մուգ մոխրագույն-շագանակագույն երանգով կոշտ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերևի մասում պատկերված է դրվագազարդ նախշ: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Ֆորզացի վերևում կա սև թանաքով ընծայագիր՝ «Տաղանդաւոր բանաստեղծ Յովհաննէս Թումանեանին հեղինակեն», դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը: Վերջին էջ 67-ի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները մասնատված են: Հեղինակ՝  Սիամանթո Էջ՝  67 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1908 Լայնություն (սմ)՝  12 Երկարություն (սմ)՝  19 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/118