Նատյուրմորտ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Նատյուրմորտ Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Մուգ մոխրագույն, կապտա-կանաչա-դարչնագույն, երկրաչափական առարկաների և գրքի բացված թերթերի ֆոնին առաջին պլանում կլորավուն սեղանի վրա ձախից՝ ոտնակով, թափանցիկ, բազմանիստ բաժակ, աջից՝ մանր գծանման գրություններով, բացված հաստ գիրք: Գրքի վրա փոքր, գոգավոր թաս՝ թեքված դեպի դիտողը: Թասի մեջ՝ ծխամորճ: Երկրորդ պլանում. ձախից՝ բարձր վզիկով, լայն հիմքով, լայնաբերան, բազմանիստ գավաթ: Երրորդ պլանում. գավաթից հետ, կենտրոնում՝ երկար, կլորավուն նստուկով, բարակ վզիկով, խցանված շիշ: Դեպի աջ՝ թույլ նշմարվող կլորավուն մրգեր: Հեղինակ՝  Երվանդ Քոչար /1899 - 1979/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  [1924] Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  64 x 42 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 5657 Բաժնեհաշվառանիշ՝  Գ.Ֆ. - 37