Աղջնակի դիմանկար

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Մուգ կանաչակապտավուն ֆոնին աղջնակի դիմանկար՝պատկերված մինչև ուսերը: Փոքր-ինչ դեպի աջ թեքված կլորավուն, անկանոն դեմք, արտահայտված, լայն, ուռուցիկ ճակատ՝ ձգվող դեպի վերին եզրը, բարակ, կոր հոնքեր, նշաձև աչքեր, փոքրիկ քիթ, մուգ վարդագույն բարակ շուրթեր, փոքրիկ սուր կզակ՝խորը փոսիկով, մազերի կարճ կտրվածք: Աջ կիսադեմն ու աջ ականջը լուսավորված: Ուսերին ժանեկազարդ, փարթամ, ճերմակ օձիք, աջ թևին մոխրականաչավուն զգեստի հատված: Աստորագիր: Հեղինակ՝  Երվանդ Քոչար /1899 - 1979/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1918 Նյութը՝  Ստվարաթուղթ /կտավով կրկնապատկված/, յուղաներկ Չափս՝  28 x 21,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 6 Բաժնեհաշվառանիշ՝  Գ.Ֆ. - 6