Նամուս: Եղերական վեպ

Նամուս: Եղերական վեպ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Նամուս: Եղերական վէպ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Շիրվանզադէ: Նամուս: Եղերական վէպ. Հրատարակութիւն Թիֆլիսի Ընկ. Հայերէն գրքերի հրատ. N19. - Թիֆլիս, 1885, տպարան Մ. Րոտինեանց, Գոլովինսկի պրօսպեկտ, սեպհական տուն: Շապիկը բաց մոխրագույն երանգով ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեին և դարձերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և էջ 212-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքը: Տիտղոսաթերթին հաջորդում է հեղինակի՝ «Խորին երախտագիտութեամբ նուիրում եմ իմ մօրը, Օվսաննա Մովսէսեանին» տպագիր ընծայականով թերթը, որի վերևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գիրքն ամբողջովին մաշված և մասնատված է: Հեղինակ՝  Շիրվանզադե Էջ՝  212 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1885 Լայնություն (սմ)՝  14 Երկարություն (սմ)՝  20,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/271