Հայկական մատենագիտություն: Այբուբենական ցուցակ տպա...
Հայկական մատենագիտություն: Այբուբենական ցուցակ տպագրության գյուտեն մինչև առ մեզ եղած հայերեն հրատարակությանց
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Հայկական մատենագիտութիւն: Այբուբենական ցուցակ տպագրութեան գիւտէն մինչեւ առ մեզ եղած հայերէն հրատարակութեանց
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Հ. Գար. Զ. (Գարեգին Զարբհանալյան). Հայկական մատենագիտութիւն: Այբուբենական ցուցակ տպագրութեան գիւտէն մինչեւ առ մեզ եղած հայերէն հրատարակութեանց /1565 -1883/. - Վենետիկ, 1883, Մխիթարեան տպարան: Շապիկը և կռնակը նոր են՝ բաց դարչնագույն երանգով ստվար թղթից: Առաջին տիտղոսաթերթի վերևի մասում՝ «Յովհաննէսին Ֆիլիպից» սև թանաքով ընծայագիրը, իսկ ներքևի մասում, նաև Էջ 35-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Հեղինակը նշված է ԺԶ էջում: Գիրքը վերականգնված է: Մի քանի էջերին կան սնկահետքեր:
Հեղինակ՝ Զարբհանալյան Գ.Էջ՝ (Ա-ԼԲ), 734Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1883Լայնություն (սմ)՝ 12Երկարություն (սմ)՝ 18,7Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
520/170