Նամակ-ձեռագիր Արամ Խաչատրյանից Ֆրեդ Շամցյանին (Երևանում Խաչատրյան անվան փողոցի բնակիչ)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Նամակում Արամ Խաչատրյանը ներողություն է խնդրում Երևանում իր անունը կրող փողոցի բնակիչ Ֆրեդ Շամցյանից վերջինիս խնդրանքին ուշ արձագանքելու համար (Շամցյանը խնդրել էր Խաչատրյանի անվան փողոցում բնական գազ անցկացնել ): Խաչատրյանն այդ հարցով խոստանում է դիմել Երևանի քաղկոմին կամ Անտոն Քոչինյանին: Նամակը ռուսերեն է և գրված նոթատետրից պատռած մեկ էջի վրա: Էջի հակառակ կողմին Խաչատրյանը գրել է իր հասցեն: Լայնություն (սմ)՝  22.2 Երկարություն (սմ)՝  28.4 թերթ՝  1 Նյութը՝  Թուղթ, կապույտ թանաք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  6 հունվարի, 1968թ. Նվիրատու՝  Ֆրեդ Շամցյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  8220 Բաժնեհաշվառանիշ՝  ԵԳՁ- 444