Նամակ-ձեռագիր Արամ Խաչատրյանից Ֆրեդ Շամցյանին (Երև...
Նամակ-ձեռագիր Արամ Խաչատրյանից Ֆրեդ Շամցյանին (Երևանում Խաչատրյան անվան փողոցի բնակիչ)
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փոստային կապի միջոցներ
Տեսակ/ժանր՝
Նամակ
Թանգարան՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Նամակում Արամ Խաչատրյանը ներողություն է խնդրում Երևանում իր անունը կրող փողոցի բնակիչ Ֆրեդ Շամցյանից վերջինիս խնդրանքին ուշ արձագանքելու համար (Շամցյանը խնդրել էր Խաչատրյանի անվան փողոցում բնական գազ անցկացնել ): Խաչատրյանն այդ հարցով խոստանում է դիմել Երևանի քաղկոմին կամ Անտոն Քոչինյանին: Նամակը ռուսերեն է և գրված նոթատետրից պատռած մեկ էջի վրա: Էջի հակառակ կողմին Խաչատրյանը գրել է իր հասցեն:
Լայնություն (սմ)՝ 22.2Երկարություն (սմ)՝ 28.4թերթ՝ 1Նյութը՝ Թուղթ, կապույտ թանաքՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՄոսկվաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 6 հունվարի, 1968թ.Նվիրատու՝ Ֆրեդ ՇամցյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԽՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8220
Բաժնեհաշվառանիշ՝
ԵԳՁ- 444