Նամակ-անոտացիա: Գրիգոր Մարգարյանը ՊԱԿ-ի նախագահ Վ. Բադամյանցին

Նամակ-անոտացիա: Գրիգոր Մարգարյանը ՊԱԿ-ի նախագահ Վ. Բադամյանցին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Որոշում Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գրող եվ լրագրող Գ. Մարգարյանը 1942-ին ձերբակալվում է ՆԳԺԿ-ի կողմից: 21 տարեկան երիտասարդին մեղադրում են, որ իբրեվ նա անձամբ Հիտլերից է ստացել ընծայագրով ատրճանակ` «Գրիգոր Մարգարյանին - Ադոլֆ Հիտլերից»: Նրանից պահանջել են տալ կեղծ ցուցմունքներ հայ նշանավոր գիտնականներ Հր. Աճառյանի, Մ. Աբեղյանի, Ա. Տերտերյանի, Վ. Արծրունու մասին, որ նրանք եվ ուրիշներ կապ են ունեցել գերմ. հետախուզության հետ: Գ. Մարգարյանը հրաժարվել է ստորագրել, որի համար դաժանորոն ծեծել են` վնասել են ողը, գլխուղեղի երկու կիսագնդերը, որի արդյունքում դարձել է անդամալույծ, հաշմանդամ: Հեղինակը 1-4 էջերում նշում է, որ ՊԱԿ-ում եղած նյութերի մեջ Չարենցի առողջական վիճակին վերաբեվող տեղեկանքները փոխված են: Չարենցը մահացել է հրեշավոր դաժան տանջանքներից: Կոտրել են նրա ոտքերի ոլոքները եվ մարդասպանները լավ գիտեին, թե որտեղ է թաղված, բայց գաղտնի են պահում, որպեսզի փրկեն իրենք իրենց պատասխանատվությունից: Չարենց հանճարը կանխատեսել եվ հավատացել է, որ կգա ժամանակը, երբ ժողովուրդը կհետաքրքրվի հրեշավոր իրական սպանությամբ ու բանտի պատին գրել է.«Ով պատմության նժարներ արդարաբար, անկաշառ, Ձեզ է դիմում Չարենցի վախճանն ահեղ, անարդար...»: Այդ նամակը հեղինակը գրել է կարդալով Վ. Բադամյանցի «Հույժ գաղտնի» հոդվածը թերթում` «Հ.Հ.» 13 մարտի, 90թ.: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Գրիգոր Մարգարյան Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  6870 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ6870