թերթի պատառիկ «Երեկոյան երեվան»N227, «Օ~, գրքերի աշխարհը-տիեզերք է...»

թերթի պատառիկ «Երեկոյան երեվան»N227, «Օ~, գրքերի աշխարհը-տիեզերք է...»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Էջում հոդվածագիրն անդրադառնում է Չարենցի «Տաղ` ձոնված գրքերին» բանաստեղծությանը, ներկայացնում բանաստեղծի անձնական գրադարանի լայն ընդգրկումը: Գրքի նկատմամբ անդիմադրելի սերը Չարենցը պահել է մինչեվ կյանքի վերջը, դարձել կրքոտ գրասեր: Չարենցը երկյուղածությամբ է կարդացել համաշխարհային գրականության գլուխգործոցները: Չարենցին միշտ հմայել է Պուշկինը: Ամ. Բարսեղյանը մեջբերում է հատվածներ բանաստեղծի երկերից: Թվարկում է գրադարանի գրքերը` Չարենցի մակագրություններով, նշումներով, գրառումներով: Առանձնացնում է Ավ. Իսահակյանի ընծայական մակագրությունը «Բանաստեղծություններ» գրքի վրա «1930թ. 15/2-Երեվան»թվագրումով: Վերջում հավելում է. «Թող սերունդների համար հավերժորեն պահպանվեն Չարենցի սիրեցյալ բարեկամները` գրքերը...»: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Ամատունի Բարսեղյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  376 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ274