«Իսպանիա» բնագրային հատված-տարբերակ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Բանաստեղծություն Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Թուղթը ծալված է, որի հետեւանքով բանաստեղծությունը գրված է 3 էջի վրա: Առաջին էջի երկրորդ կեսին 8 տող է, վերջին 4 տողերին կան ջնջված բառեր,տողեր,հավելումներ. «Ուր ասֆալտե սեւսաթ պողոտաներն անանց՝ Յերթն է ելնում չքնաղ աղջիկների, կանանց՝ Յեվ շշուկներ ............ բույրերի»: Նույն էջի առաջին կեսին, թղթի հակառակ ուղղությամբ ընթեռնելի 4 տողեր են՝ ջնջում-հավելումներով: «Շշուկների, բույրի... Արբեցնող, մեղսոտ եւ արնահամ բույրի...»: Հաջորդ էջին սկսվում է երկրորդ կեսից, I տողն անավարտ է, յոթ ընթեռնելի տողեր են՝ մեկ ջնջումով. վերջին երկու տողերը բաժանված են գծով. «Ուր քայլում բարակ, տղայական դեմքով, Վորպես բաժակներում վառված լիկյոռ...»: Երրորդ էջին ընթեռնելի չորս տող է, ուր երկու ջնջում, մեկ հավելում եւ թանաքի հետքեր կան: «Հիշում ես, վոր՝ մի որ դու, միայնակ այդպես կաֆեում նստած Միջին վաղուց նիրհող մի ումպ աբսենտ»: Առաջին անգամ տպագրվել է Ա.Չարենցի «Անտիպ եվ չհավաքված երկերում» - 1983թ. էջ՝526-527: Նյութը՝  թուղթ, ձեռագիր, թանաք՝ մանուշակագույն Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1936թ. Չափս՝  27,5x12սմ, 12x13,8սմ Էջ՝  3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1897 41 Հիմնական հաշվառանիշ՝  ՉՁ ՀՖ4644