Նազարի վախը (1972)

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Կապտականաչ, մոխրագույն կոլորիտով գիշերային տեսարան: Վերևում՝ ամպերի մեջ, կլոր լուսին, ներքևում՝ կենտրոնում, ավանակի վրա հակառակ նստած բեղավոր տղամարդ՝ ձախ ոտքը խուրջինի մեջ, գլուխն ու ուսերը շալով փաթաթած, ձեռքում երկար ճիպոտ՝ծայրին դրոշակ: Ավանակը՝ լայն բացած բերանով, սրածայր ականջներով, զանգը վզին: Աջից, ձախից և վերևում երեք չար ու պոզավոր ոգիներ՝ երկուսը շվիով, մեկը ճիպոտով: Շուրջը՝ պայմանական ծառեր և մղձավանջային ատրիբուցիա: Հեղինակ՝  Էդուարդ Արթուրի Խարազյան (1939) Նյութը՝  Նրբատախտակ,տեմպերա Չափս՝  84*79 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-591/3