Հսկաների աշխարհը (1972)

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Բաց դեղնականաչավուն ֆոնին՝ տարբեր չափսերի և ֆորմաների քարաբեկորների վրա՝կենտրոնում, ինչ-որ չափով կարծես օդի մեջ լողացող կարապի պլաստիկա հիշեցնող փայտե նավակ՝ սրածայր գլխարկներով և երկարականջ թզուկներով շրջապատված: Նավակի պոչին նստած թզուկ՝ ոտքերը կարմիր դույլի մեջ, աջ ձեռքի երկու մատով բռնած վերևի առագաստից կախված դեղին գույնի թելը, գոգին դրված թասով ճերմակ թռչուն՝ կտուցից ծածանվող կտորով: Նրա ետևում՝ նավի կողքին, փոքրիկ նավակի մեջ կանգնած թզուկ: Դեպի ձախ սև մեկը՝ ձեռքին գեղարդ հիշեցնող թի: Վերևում՝ առագաստի մոտ, կարմիր կարապի մեջ նստած թզուկ՝ ձեռքերը ծալած կողքին: Եվս երկու երկու թզուկ ձախից բարձր քարին նստած և աջից ներքևում: Հեղինակ՝  Էդուարդ Արթուրի Խարազյան (1939) Նյութը՝  Նրբատախտակ,տեմպերա Չափս՝  84*79 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ-591/2