Միքայել Նալբանդյան, 1954, Երևան

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/արձան. անդրի Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Տղամարդու ֆիգուր՝ կանգնած ողջ հասակով, ¾-ով դեպի աջ թեքված: Աջ ձեռքին` ձեռնափայտ, ծայրը հենված պատվանդանին: Ձախ թևը ծալված, ձեռքում լայնեզր գլխարկ, թիկնոց և գիրք: Աջ ոտքը ձախից առաջ: Կանոնովոր դիմագծերով, այտամորուսով, առատ մազերով, ձախից աջ մազաբաժանումով: Երկլանջ օձիքով վերարկուով, աջ փեշը ծնկի մոտ հետ շրջված, վզին ժապավենաձև փողկապ: Ֆիգուրը միաձույլ պատվանդանին: Պատվանդանը՝ կրկնակի, քառանկյուն: Նյութը՝ գիպս: Տեխնիկան՝ ձուլում: Չափսը՝ 100 x 40 x 35: Վիճակը՝ միջին: Հեղինակ՝  Երվանդ Քոչար /1899-1979/ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 777 Բաժնեհաշվառանիշ՝  Ք.Ֆ. - 14