Անանիա Շիրակացի, 1952, Երևան

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/արձան. անդրի Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Արձանիկ՝ տղամարդու ֆիգուր՝ միաձուլված պատվանդանին, կանգնած ամբողջ հասակով: մարմինը 3/4ով դեպի ձախ: Ձախ ձեռքով գրկած և մարմնին հպած գունդ, աջ ձեռքով բռնած կարկինը դրած գնդի վրա: Գլուխը խոնարհած դեպի գունդը: Ճակատը լայն, ուռուցիկ: Երկարազգեստ, գոտիով, գոտկատեղում՝ զգեստը հավաքած: Զգեստի վրայից թիկնոց: Աջ ուսի հատվածում թիկնոցն ամրացված ամրակալով: Բաց ոտնամաններով: Նյութը՝ գիպս գունավորված: Տեխնիկան՝ ծեփում: Չափսը՝ 62 x 12 x 18: Վերականգնված: Վիճակը՝ միջին: Հեղինակ՝  Երվանդ Քոչար /1899-1979/ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 778 Բաժնեհաշվառանիշ՝  Ք.Ֆ.- 15