Ճրագաման

Թեմա՝  Լուսավորության / ջեռուցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսավորության պարագաներ Տեսակ/ժանր՝  Ճրագաման Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կազմված է բանող մասից, բռնակից և կախիչից։ Բանող մասը ուղիղ պատրով, օվալաձև, մի եզրը դեպի դուրս կորավուն է, հագցված կարճ ձողիկով։ Երեսին արված է եռակյունաձև կտրվածք, "8"-ձև բացիչով։ Բռնակը կարճ ուղղաձիգ է, եզրը ուղիղ անկյան տակ թեքված, ծայրը ձևավոր։ Եզրի թեքված անկյունում կա անցք, որին հագցված է կլորավուն եզրով մեխը։ Մեխին ամրացված է ձողաձև, միջնամասում կորավուն կախիչը։ Նյութը՝  երկաթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ալեքսանդրապոլ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIXդ․ վերջ XXդ․ սկիզբ Չափս՝  9,5x8х3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1382/21 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-3-290