Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ շագանակագույն հիմնագույնի վրա պատկերված են կտրտված եզրերով իրար կցված խոշոր զարդաշրջանակներ, որոնք երիզված են կապույտ գծով։ Այդ երեք զարդաշրջանակների մեջ ամփոփված են երկու կողմից սլաքաձև ելուստներ ունեցող նմանատիպ, կտրտված եզրերով շեղանկյունատիպ շրջանակներ, որոնց մեջ պատկերված են բուսանախշեր և մանր խաչապատկերներ։ Դաշտի ազատ տարածքը լրացված է բուսանախշերով, իրար կցված խաչապատկերներով և երկրաչափական նախշերով։ Ունի երեք զարդագոտի։ Արտաքին և ներքին գոտիները կարմիր գույնի են, կենտրոնինը՝ կապույտ։ Բոլորն էլ գեղազարդված են սլաքաձև նախշերով։ Լայնություն (սմ)՝  146 Երկարություն (սմ)՝  315 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ախալցխա Հայտնաբերման վայրը՝  Ախալցխա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  04.02.1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6700 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2970