Ղաֆա Սիմոն (1974)

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Երկու կամարաձև պատուհանով տան բակում՝ դեպի մուտքի դուռն ուղղված տղամարդու կերպար: Տղամարդը փոքր-ինչ կռացած, աջ ձեռքում ձեռնափայտ, ձախ ձեռքում գլխարկ: Սև մազերով և բեխերով: Դռնից դեպի աջ՝ կամարաձև պատուհանից, երևում է կարմիր շալով գլուխը կապած կնոջ ֆիգուր: Պատուհանի տակ՝ պատին հենված, փայտե լայն աստիճաններ: Հեղինակ՝  Հակոբ Հարությունի Անանիկյան ( 1919-1977) Նյութը՝  կտավ,յուղաներկ Չափս՝  50*70 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-143