Կարմիր դարպասը (1972)

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Կամարաձև մուտքի կարմիր բարձր դարպասով շինության բակում՝ հինգ տղամարդկանց ֆիգուր: Նրանցից չորսը ձախ կողմում խմբված զրուցելիս՝ երեք՝ կանգնած, մեկը՝ նստած գետնին: Դարպասից դեպի աջ՝ բեռնված ավանակի կողքին, կանգնած տղամարդ՝ հայացքն ուղղած դեպի զրուցող տղամարդիկ: Կտավի աջ կողմում երևում է հարակից շինության մի հատված՝ վերևում կամարաձև պատուհանի հատվածով: Պատուհանից՝ հազիվ նկատելի ֆիգուր: Հեղինակ՝  Հակոբ Հարությունի Անանիկյան (1919-1977) Նյութը՝  կտավ,յուղաներկ Չափս՝  70*60 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-61