Ձերբակալվածի անկետա` Եղիշե Աբգարի Չարենցի

Ձերբակալվածի անկետա` Եղիշե Աբգարի Չարենցի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Որոշում Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Թարգմանություն` Հարցաթերթիկի պատասխաններում Չարենցը գրել է` Չարենց Եղիշե Աբգարի, ծնվ. 1897 Թուրքիա-Կարս, կրթ.` միջնակարգ, ՍՍՀՄ քաղ- հայ. գրող, աշխ. ստաժ - 25 տարի, օտար լեզու - ռուսերեն, գերմաներեն, ծագումով` մանր բուրժուական, սոց. դրությունը - ծառայող, նախկինում Համկ(բ)պ անդամ, ծառայել է Կարմիր բանակում` 1921թ., պարտիական, դատական, ՆԳԺԿ մարմիններում չի ծառայել, բանտարկվել է 28. VII 37թ., նախկին դատվածություն` 1926 - 3 ամիս, ամուսնացած է, կինը` Իզաբելլա Չարենց, աղջիկներ` Արփենիկ եվ Անահիտ, եղբայրներ` Սերոբ, Գեղամ եվ Սողոմոն. հասցե` Երեվան, Սունդուկյան 6. վերջին տեղը` աշխատանքի - չկա: Բանտարկյալի ստորագրությունը - Չարենց: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  7263 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ7263