Որոշում` Եղիշե Աբգարի Սողոմոնյան - Չարենցի լրացուցիչ մեղադրանք ներկայացնելու մասին

Որոշում` Եղիշե Աբգարի Սողոմոնյան - Չարենցի լրացուցիչ մեղադրանք ներկայացնելու մասին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Որոշում Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Թարգմանություն` ՆԳԺԿ լեյտենանտ Ավակովը քննելով Գաբուզյանի (Ալազանի), Փորսուղյանի (Վանանդեցու), Սողոմոնյանի (Չարենցի) N18783 եվ մյուսների քր. օր. N67,58,78 քրեական գործերը, գտել է, որ Եղիշե Աբգարի Սողոմոնյանը հանդիսացել է գրողների հակահեղափոխական, տրոցկիստա-ազգայնամոլական, տեռորիստական կենտրոնի ղեկավար Ներսես Ստեփանյանի հետ, տեղյակ է եղել նրա տեռորիստական տրամադրությունների եվ մտադրությունների մասին ուղղված ընկ. Ստալինին եվ Բերիային, բազմիցս լսել է նրա տեռորիստական արտահայտչությունները եվ չի բացահայտել, այդ տրամադրությունների մասին հաղորդել է գրողների ազգայնամոլական խմբի մյուս անդամներին` (Վանանդեցի, Նորենց), ինքն է դարձել Ն. Ստեփանյանի տեսակետին` ուղղված ուղղված Ստալինի եվ Բերիայի հասցեին. այդ պատճառով ՈՐՈՇԵՑԻ` Եղիշե Աբգարի սողոմոնյանին (Չարենցին) ներկայացնել լրացուցիչ մեղադրանք ՀՍՍՀ Քր. օր. 17-65 հոդվածների համաձայն, որի մասին հայտնել Սողոմոնյան ին (Չարենցին) - ստորագր. Աբգարով, Ակոպով: Չարենցի ստորագրությունը չկա: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  7264 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ7264