«Հուշեր Եղիշե Չարենցի մասին»

«Հուշեր Եղիշե Չարենցի մասին»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կանաչ մոմլաթե կազմին եւ կողին սպիտակ եւ կարմիր գույնի տառեր են: Ֆորզացին նվիրատուի սեւ գույնի թանաքով ընծայագիրն է. «Նվիրում եմ իմ դպրոցական անմոռանալի ընկերոջս՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանին որպես հիշատակ. ստորագրություն: Արտաշես Մաթեւոսի Ալեքսանդրյան: Երեւան. 1986թ. սեպտեմբեր 18-ը, Ալեքսանդրյան 82բ, բն.4 հեռ.58-23-67»: Հուշերի ժողովածուն Ե.Չարենցի հարազատների, մտերիմների ու գործընկերների հուշերն են, որոնք օգնում են ավելի խոր եւ ամբողջական պատկերացնելու մեծ բանաստեղծի հախուռն ու հերոսական կյանքը: Գրքում զետեղված են Արտ.Ալեքսանդրյանի, Կ.Քոթանճյանի, Գ.Մահարու, Մ.Մազմանյանի, Աշ.Փալանջյանի, Մ.Սարյանի, Վասիլի Վարդանյանի, Ռ.Ղազարյանի, Ս.Կապուտիկյանի, Գ.Էմինի, Վիլյամ Սարոյանի եւ այլոց հուշերը: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Եղիշե Հովհաննիսյան Նյութը՝  մոմլաթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4146 538 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖԳ ՀՖ 6294