Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Կանաչ մոմլաթե կազմին եւ կողին
սպիտակ եւ կարմիր գույնի տառեր
են: Ֆորզացին նվիրատուի սեւ գույնի թանաքով ընծայագիրն է. «Նվիրում եմ իմ դպրոցական անմոռանալի ընկերոջս՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանին որպես հիշատակ. ստորագրություն: Արտաշես Մաթեւոսի Ալեքսանդրյան: Երեւան. 1986թ. սեպտեմբեր 18-ը, Ալեքսանդրյան 82բ, բն.4 հեռ.58-23-67»:
Հուշերի ժողովածուն Ե.Չարենցի
հարազատների, մտերիմների ու
գործընկերների հուշերն են, որոնք
օգնում են ավելի խոր եւ
ամբողջական պատկերացնելու մեծ
բանաստեղծի հախուռն ու
հերոսական կյանքը:
Գրքում զետեղված են
Արտ.Ալեքսանդրյանի,
Կ.Քոթանճյանի, Գ.Մահարու,
Մ.Մազմանյանի, Աշ.Փալանջյանի,
Մ.Սարյանի, Վասիլի Վարդանյանի,
Ռ.Ղազարյանի, Ս.Կապուտիկյանի,
Գ.Էմինի, Վիլյամ Սարոյանի եւ
այլոց հուշերը:
Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է:
Հեղինակ՝ Եղիշե ՀովհաննիսյանՆյութը՝ մոմլաթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
4146 538
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖԳ ՀՖ 6294