Հուշամեդալ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/ Տեսակ/ժանր՝  Մեդալ Թանգարան՝  «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամ Նկարագրություն ՝  ՀՑԹի կողմից թողարկված հուշամեդալ, որը տրվում է Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման գործում մեծ ներդրում կատարած պետական, քաղաքական, հասարակական, մշակույթային գործիչներին: Դիմերեսին պատկերված է Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի ռելիեֆային պատկերը, իսկ ¾ հատվածում՝ հայերեն և անգլերեն գրված է “Մեծ եղեռնի հուշահամալիրը”: Դարձերեսին՝ հուշապատը՝ 12 մասից բաղկացած շրջանաձև առանձին հատվածներով, որի կենտրոնում վառվում է անմար կրակը: Պատկերը շրջանաձև երիզում է հայերեն և անգլերեն “Հայոց ցեղասպանության թանգարան” գրությունը: Նյութը՝  մետաղ, ոսկեջուր Տրամագիծ (սմ)՝  38 մմ Արտադրողի անվանումը՝  Երևանի ոսկերչական գործարանում Ստեղծման/Արտադրման վայրը՝  ՀՀ, ք. Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2011 թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՑԹԻ Բաժնեհաշվառանիշ՝  158