“Երախտագիտություն” հուշամեդալ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/ Տեսակ/ժանր՝  Մեդալ Թանգարան՝  «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամ Նկարագրություն ՝  Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվերով Երևանի Ոսկերչական գործարանի կողմից պատրաստված “Երախտիքի” մեդալ 100 սերիական թողարկումով: Դիմերեսին՝ մեծ հումանիստ Ֆ.Նանսենի ռելիեֆային դիմապատկերն է՝ դեպի աջ թեքված անֆաս: Շրջանաձև երիզում գրված է “Ֆ.Նանսեն 1861-1930” գրությունը: Դարձերեսին՝ կենտրոնում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի պատկերն է, որը պատկերված է շրջանի ձևով: Հուշաքարերից մեկը էմալապատված է նորվեգիական դրոշի գույներով: Երիզին շրջանաձև գրված են “Երախտագիտություն” բառերը: Նյութը՝  մետաղ, ոսկեջուր Տրամագիծ (սմ)՝  38 մմ Արտադրողի անվանումը՝  Երևանի ոսկերչական գործարան Ստեղծման/Արտադրման վայրը՝  ՀՀ, ք. Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2015 թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՑԹԻ Բաժնեհաշվառանիշ՝  157