Հորս տարօրինակ,ծիծաղաշարժ կյանքը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կերպարվեստի ժամանակակից այլ ձևեր Տեսակ/ժանր՝  Կոլաժ Թանգարան՝  Սերգեյ Փարաջանովի թանգարան Նկարագրություն ՝  Պահարանի երկու դարակից պատրաստված արկղի մեջ դասավորված է հետեւյալը՝ ՈՒղղանկյուն հայելու վրա ցորենի հատիկներով փոքրիկ գավաթ, եղջյուր, պիտակով գինու շիշ, տոնածառի պլաստմասսե զարդ, սպիտակ ներկած փշալարի կծիկ, գիպսե նուռ, Փարաջանովի հոր կոլաժավորված լուսանկարը ուկեզօծած շրջանակով. վենետիկյան կիսադիմակ, խորքում 3 /երեք/ ուսադիր. առջեւի պլանում՝ տղամարդու գիպսե գլուխ փշալարի պսակով, դեմքի ձախ կեսին կտավե դիմանկարի կտոր ամրացված, կարմիր գույնի կաշվե ձեռնոցով եւ կարմիր գիպսե նռով: Արկղը ձեւավորված է հին կահույքից հանված 2/երկու/ սյունակով, կոշիկի 2/երկու/ կաղապարով եւ ժանյակով: Հեղինակ՝  Ս.Փարաջանով /1924-1990/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1988 Չափս՝  65 x 53 x 34.5 սմ Նյութը՝  փայտ,ապակի,թուղթ,գործվածք,գիպս,մետաղ,պլաստմասսա,յուղաներկ,կաշի Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՓԹ Հիմնական հաշվառանիշ՝  3