Հողածին և անմեռ աշխարք: /Հեքիաթ/

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հողածին եւ անմեռ աշխարք: /Հեքիաթ/ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Քամալեանց Ս. Հողածին և անմեռ աշխարք: /Հեքիաթ/. - Թիֆլիս, 1897, տպարան Յովհաննէս Մարտիրոսեանցի: Շապիկը սպիտակ բարակ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված է վերնագիրը, վերջին կազմերեսին՝ հեղինակի ազդագիրը, ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կռնակի հատվածին սոսնձված է կապտավուն բարակ թուղթ: Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը կա նաև տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և էջ 17-ի ներքևի լուանցքում: Կազմերեսները խունացած են, որոշ էջեր՝ մասնատված: Հեղինակ՝  Քամալյանց Ս. Էջ՝  28 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1897 Լայնություն (սմ)՝  12,3 Երկարություն (սմ)՝  18,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508708