Թումանյան Օլգա. նամակ Արտավազդ Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Օլգա Թումանյանի նամակը որդուն՝ Արտավազդին, Թիֆլիս-Վան /կամ Ջուլֆա/, 13 ապրիլի, 1916թ.: Ինքնագիր: Գրված է երկծալ վարդագույն թղթի 4 էջին սև թանաքով: Առաջին էջին 16 տող է, սկսվում է. «Արտիկ ջան!» տողով: Երկրորդ էջին 18 տող է, սկսվում է. «Հայրիկը ըստ սովորության» տողով: 3-րդ էջին 19 տող է, սկսվում է. «մի երկու ամիս մնալու է այդ կողմերը» տողով: 4-րդ էջին 20 տող է, սկսվում է. «մեզ. մենք իրան կասենք: Ասում է» տողով և էջի լուսանցքում երկարությամբ գրված է.«Արշավիրը այստեղ է, Վահանը՝ գյուղում»: 4-րդ էջի 6-9 տողերի վրա թանաքը լղոզված է: Հեղինակ՝  Թումանյան Օլգա Լայնություն (սմ)՝  12,8 Երկարություն (սմ)՝  20,9 թերթ՝  2 Նյութը՝  թուղթ, սև թանաք, ձեռագիր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1916 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  936/16