Հարություն

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Կապտականաչավուն, դեղնականաչավուն, սառը երանգներով, թույլ երևացող գրությունների ֆոնին՝ պատկերված տղամարդ մինչև ազդրերը, կանգնած, գլուխը 3/4 –ով դեպի աջ: Միջին տարիքի, մերկ, կրծքավանդակը և որովայնախոռոչը գրություն հիշեցնող մեծ ու փոքր հորիզոնական գծիկներով: Կեռ, վեր ցցված հոնքերով, նշաձև, խոշոր աչքերով՝ բիբերը կիսով չափ վերին կոպով ծածկված, նեղ, երկար քթով, արտահայտված ձախ այտոսկրով և ականջով, կիսամորուսով: Կողոսկրերը, անրակները, թևերը, խոշոր ձեռքերը՝ խիստ արտահայտված: Կրծոսկրից բացված որովայնախոռոչ: Որովայնախոռոչում առնանդամ: Ձեռքերում՝ թղթե փաթեթ: Ձախ ձեռքից առնանդամն է, աջից՝ ազդրի վերին հատվածը: Ստորագրված: Կտավի շրջերեսին, ներքևի ձախ անկյունում մուգ մանուշակագույն ֆլոմաստերով գրված՝ No 41: Ենթաշրջանակի վերին անկյունում փակցված թղթից կտորներ՝ տեքստը գրեթե լրիվ ջնջված ֆրանսերեն գրություններով: Հեղինակ՝  Երվանդ Քոչար /1899-1979/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1923 Չափս՝  92 x 63 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 4 Բաժնեհաշվառանիշ՝  Գ.Ֆ. - 4