Հատընտիր ընթերցվածք ի մատենագրությանց նախնյաց

Հատընտիր ընթերցվածք ի մատենագրությանց նախնյաց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հատընտիր ընթերցուածք ի մատենագրութեանց նախնեաց Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հանդերձ ծանօթութեամբք ի Հ. Թադէոսէ Վ. Թոռնեան. Հատընտիր ընթերցուածք ի մատենագրութեանց նախնեաց. Հատոր Ա. - Ի Վիէննա, 1866, ի վանս պաշտպան Ս. Աստուածածնի: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են մուգ ու բաց բալագույն ողորկ թղթով, անկյունները՝ մուգ դարչնագույն կաշվով: Առաջին կազմերեսի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշաակագույն թանաքով կնիքը: Կռնակը կաշվից է, հիմնական հատվածը՝ բաց դարչնագույն, իսկ կազմերեսներին հարող հատվածները՝ մուգ դարչնագույն: Կռնակի վերևի մասում ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը: Ֆորզացները բաց դարչնագույն կոշտ թղթից են: Անվանաթերթի վերևի մասում, էջ 544-ի ներքևի լուսանցքում և վերջին ֆորզացի վրա նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած են, անկյունները՝ թեթև մաշված: Հեղինակ՝  Թոռնյան Թ. Էջ՝  550 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1866 Լայնություն (սմ)՝  11,5 Երկարություն (սմ)՝  18 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/139