Վտակ: Գրական-բանասիրական ժողովածու Գրիգոր Ջանշյանի հիշատակին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Վտակ: Գրական-բանասիրական ժողովածու Գրիգոր Ջանշեանի յիշատակին Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Խմբագրութեամբ Վ. Փափազեանի. Վտակ: Գրական-գիտական ժողովածու Գրիգոր Ջանշեանի յիշատակին. - Թիֆլիս, 1901, տպարան Կ. Մարտիրոսեանցի: Շապիկը սպիտակավուն ողորկ ամուր թղթից է: Առաջին կազմերեսին սև-սպիտակ բնապատկեր է, վերևի մասում ոճավոր տառերով գրված է վերնագիրը: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գիրքն ամբողջովին մասնատաված է, կազմերեսները՝ կեղտաբծերով: Կազմող՝  Խմբագիր` Վ. Փափազյան Էջ՝  421 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1901 Լայնություն (սմ)՝  17,3 Երկարություն (սմ)՝  25,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1022-1