«Հավերժություն» բալետի /զգեստների ձեւավորում/

«Հավերժություն» բալետի /զգեստների ձեւավորում/

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Այլ Բնօրինակի անվանում՝  Հավերժություն Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակ թղթին պարող երկու աղջիկներ են. ձախ կողմում բալետի պարուհին է՝ ժպտացող դեմքով, երկար ծամերով, ձեռքերը վեր պարզած, փիրուզագույնի, կարմիր եւ սեւ գույների համադրությամբ զգեստով: Սեւ մատիտով թղթի ձախ կողմում գրած է ռուսերեն. «Սոլիստկա գոստ + կռասնույու կոֆտու իզ էսկիզա N7 ի ռիսունկ նա նոգախ իզ էսկիզա N1»: Աջ կողմում մյուս պարուհին է՝ ժպտացող դեմքով, մազերը գլխի հետեւում հավաքած, ձեռքերը երկու կողմ մեկնած, նարնջագույն, սեւ ու կապույտ, մուգ կարմիր գույների համադրությամբ զգեստով: Ներքեւի աջ անկյունում հեղինակի «Է.Ռ. 2002» գրածն է: Դարձերեսին հեղինակի ընծայագիրն է. «Նվիրում եմ Մեծն Եղիշե Չարենցի տուն-թանգարանին. հեղինակից -25 XII. 2004թ. ստորագրություն»: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  0 161 Հիմնական հաշվառանիշ՝  Կ ՀՖ 7564