«Գրքերի աշխարհ» N8,  «Հուշապատում» - «Հայոց մեծերի հավաք»

«Գրքերի աշխարհ» N8, «Հուշապատում» - «Հայոց մեծերի հավաք»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  5-րդ էջերում հուշագիրը «Հայոց մեծերի հավաք» խորագրի ներքո անդրադառնում է Ա.Իսահակյանին, Մ.Աբեղյանին, Դ.Դեմիրճյանին, Հ.Աճառյանին, Օ.Գուլազյանին: «Եղիշե Չարենց» ենթավերնագրի տակ Ռ.Զարյանը նոթագրում է. «Մի օր Աբովյանի անհետանալու մասին խոսք բացվեց: - Ի՞նչ են ուզում էս մարդիկ, չեմ հասկանում: Ի՞նչ են ընկել, թե պիտի պարզենք՝ որտեղ է թաղված: Այսպես ավելի լավ չէ՞, խորհրդավորությունը ծածկում, անհայտության մեջ է թողնում ամեն ինչ: Ասենք՝ հանկարծ պարզվեց թե խանդի հողի վրա սպանել են ու մի ծառի տակ էլ թաղել: Հետո, ի՞նչ օգուտ: Չէ, ես անհայտությունը գերադասում եմ: Դրա մեջ ռոմանտիկ կա: Աբովյանն այնքան մեծ է, որ գուցե ավելի լավ է, որ գերեզման չունի. նա ամեն տեղ է, ամեն հայի սրտում: Չկարծես թե զեղումներ եմ անում: Ես էլ չէի ուզենա գերեզման ունենալ: Չգիտեմ երբևէ կհասնե՞մ այդպիսի մեծության, որ դրան արժանի լինեմ, բայց կուզենայի, որ մարդիկ չիմանային, թե ուր եմ թաղված: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ, տպագիր Էջ՝  8 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1975 Չափս՝  41,5 x 30 սմ Տպարան՝  Հկկ կենտկոմի հրատարակչության տպարան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1657 338 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 4393