«Գրքերի աշխարհ» N8, «Հուշապատում» - «Հայոց մեծերի...
«Գրքերի աշխարհ» N8, «Հուշապատում» - «Հայոց մեծերի հավաք»
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
5-րդ էջերում հուշագիրը «Հայոց մեծերի հավաք» խորագրի ներքո անդրադառնում է Ա.Իսահակյանին, Մ.Աբեղյանին, Դ.Դեմիրճյանին, Հ.Աճառյանին, Օ.Գուլազյանին: «Եղիշե Չարենց» ենթավերնագրի տակ Ռ.Զարյանը նոթագրում է. «Մի օր Աբովյանի անհետանալու մասին խոսք բացվեց: - Ի՞նչ են ուզում էս մարդիկ, չեմ հասկանում: Ի՞նչ են ընկել, թե պիտի պարզենք՝ որտեղ է թաղված: Այսպես ավելի լավ չէ՞, խորհրդավորությունը ծածկում, անհայտության մեջ է թողնում ամեն ինչ: Ասենք՝ հանկարծ պարզվեց թե խանդի հողի վրա սպանել են ու մի ծառի տակ էլ թաղել: Հետո, ի՞նչ օգուտ: Չէ, ես անհայտությունը գերադասում եմ: Դրա մեջ ռոմանտիկ կա: Աբովյանն այնքան մեծ է, որ գուցե ավելի լավ է, որ գերեզման չունի. նա ամեն տեղ է, ամեն հայի սրտում: Չկարծես թե զեղումներ եմ անում: Ես էլ չէի ուզենա գերեզման ունենալ: Չգիտեմ երբևէ կհասնե՞մ այդպիսի մեծության, որ դրան արժանի լինեմ, բայց կուզենայի, որ մարդիկ չիմանային, թե ուր եմ թաղված:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթ, տպագիրԷջ՝ 8Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1975Չափս՝ 41,5 x 30 սմՏպարան՝ Հկկ կենտկոմի հրատարակչության տպարանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1657 338
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ 4393