«Գրքերի աշխարհ» N1,  «Չարենցը, Սարյանը, Իսահակյանը»

«Գրքերի աշխարհ» N1, «Չարենցը, Սարյանը, Իսահակյանը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջերում ՍՍՀՄ ժող.արտիստ Դ.Մալյանի հուշն է՝ նշանավոր մարդկանց կյանքից: 2 դրվագներից մեկը Չարենցի մասին է: Մի օր Չարենցը Մալյանին հրավիրել է իր տուն և առանձնասենյակում պատմել հետևյալը. «... Այսօր հոնորար ստացա, դրի սեղանին: Չգիտեմ ինչով էի զբաղված, երբ ներս մտավ աղջիկս: Մեկ էլ ինչ տեսնեմ. պատշգամբում կանգնած քրքջում է, ուրախությանը չափ ու սահման չկա: Դուրս եմ գալիս պատշգամբ: Ներքևում՝ ահագին քանակությամբ երեխաներ: Իմ փոքրիկը սեղանից վերցրել է դրամը և 3 ռուբլիանոցները մեկ-մեկ նետել փողոց: Իսկ ներքևում՝ երեխաները հավաքում են: Ի՞նչ կասես, հը՞, - ու սկսեց ծիծաղել: Ապա մտածկոտ հայացքը հառելով մի կետի, ասել է. «Լսիր կարո՞ղ ես երևակայել, եթե հանկարծ իմ ոտանավորներն այդպես փողոց նետեին»: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Դավիթ Մալյան Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1657 336 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ4391