Հայրենիքիս հետ

Հայրենիքիս հետ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հայրենիքիս հետ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Յովհ. Թումանեան. Հայրենիքիս հետ. - Թիֆլիզ, 1916, տպարան «Մամուլ» Ընկ., Լօրիս-Մելիքեան փող. N22: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են սպիտակ ողորկ թղթով: Առաջին կազմերեսին՝ կապույտ նախշերով ուղղանկյունաձև շրջանակի մեջ, մուգ աղյուսագույն ոճավոր տառերով տպագրված են վերնագիրն ու հեղինակի անունը: Վերջին կազմերեսի կենտրոնում պատկերված սև դրվագազարդ նախշ: Կռնակը նեղ է՝ բաց մոխրագույն մաշկալաթից: Ֆորզացները հարդագույն բարակ թղթից են: Տիտղոսաթերթի ներքևի աջ անկյունում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները թեթև մաշված և խունացած են: Հեղինակ՝  Թումանյան Հովհ. Էջ՝  56 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, մաշկալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1916 Լայնություն (սմ)՝  15 Երկարություն (սմ)՝  16,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/474