Համառոտ պատմություն հին ազգաց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Համառօտ պատմութիւն հին ազգաց Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Շարագրեաց Հ. Ամբրոսիոս Գալֆայեան ի Մխիթարեան ուխտէն. Համառօտ պատմութիւն հին ազգաց, յորում բովանդակին պատմութիւն Հրէից, Ասորեստանեայց, Բաբելացւոց, Եգիպտացւոց, Մարաց, Պարսից, Պարթեւաց, Կարքեդոնացւոց, Յունաց եւ Ասորւոց - Ի Վենետիկ, 1849, ի վանս Սրբոյն Ղազարու: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսներին սոսնձված է սև հիմնագույնով` մանր դեղնավուն ու կարմիր բծերով ողորկ թուղթ: Կռնակը շագանակագույն կաշվից է, վրան ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը: Էջերի եզրերը պատված են մանր կապույտ բծերով ներկաշերտով: Առաջին և վերջին ֆորզացների վրա, երկրորդ տիտղոսաթերթի ներքևի մասում, էջ 85-ի ներքևի մասում՝ բնագրի վրա, և վերջին էջ 512-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Առաջին տիտղոսաթերթի վերնագիրն է՝ «Համառօտ պատմութիւնք հին եւ նոր ազգաց», սրա դարձերեսին կա անհայտ անձի մակագրությունը սև թանաքով՝ «Ի գրքոց...» (վերջավորությունն անընթեռնելի է), նույն տեղում սոսնձված է «N75» թվանշումով փոքր պիտակ: Կազմերեսները և կռնակը խունացած են, եզրերը՝ մասամբ մաշված: Հեղինակ՝  Գալֆայան Ա. Էջ՝  /6/, 512 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1849 Լայնություն (սմ)՝  9,5 Երկարություն (սմ)՝  15,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/58