Հայկական նոր մատենագիտություն և հանրագիտարան հայ կյանքի: Առաջին պրակ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հայկական նոր մատենագիտութիւն և հանրագիտարան հայ կեանքի: Առաջին պրակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Կազմեց Հ. Արսէն Ղազիկեան Մխիթարեանց. Հայկական նոր մատենագիտութիւն և հանրագիտարան հայ կեանքի: Առաջին պրակ, Ա - Թ. - Վենետիկ, 1909, ի տպարանի Սրբոյն Ղազարու: Առաջին կազմերեսը սպիտակ ողորկ ամուր թղթից է, վրան տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Վերջին կազմերեսը բաց մոխրագույն երանգով ողորկ թղթից է, վրան տպագրված է հրատարակչի ազդագիրը: Կռնակին սոսնձված է բաց մոխրագույն մաշկալաթ: Լրացուցիչ էջեր Բ-ի և ԺԸ-ի ներքևի լուսանցքներում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջագրությունը կատարված է սյունակներով: Կազմերեսները խունացած են, մի քանի էջեր` մասնատված: Էջ՝  (Ա-Լ), 800 սյնկ. Նյութը՝  թուղթ, մաշկալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1909 Լայնություն (սմ)՝  17,8 Երկարություն (սմ)՝  25,3 Կազմող՝  Ղազիկյան Ա. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/16