Հայելի գործոց և աշխատությանց Մկրտիչ վարդապետի Տիգրանյան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հայելի գործոց եւ աշխատութեանց Մկրտիչ վարդապետի Տիգրանեան Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հայելի գործոց և աշխատութեանց Մկրտիչ վարդապետի Տիգրանեան եւ առաջնորդի Քիւրտիստանու. Ի լոյս ընծայեցաւ Ի հայրապետութեան Սուրբ Էջմիածնի գահին Տ. Տ. Սրբազան Մատթէոս Ատուածարեալ Վեհափառ կաթուղիկոսի Ամենայն հայոց. Ի պատրիարքութեան Դ. ամի հանգուցեալ Յովհաննէս արքեպիսկոպոսի. Ի պատրիարքութեան Կոստանդնուպօլսոյ տեառն ամենապատիւ սրբազան Պօղոս արքեպիսկոպոսի. Ի Հաստատութեան Ա. Սահմանադրութեան յերկրորդ յամին. - Ի Կոստանդնուպօլիս, 1864, ի տպարանի Տիվիթճեան Թադէոսի: Կազմը կոշտ է, բաց մանուշակագույն ստվարաթղթից: Առաջին կազմերեսին պատկերված է սև բուսանախշերով ուղղանկյուն շրջանակ, որի կենտրոնում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Առաջին ֆորզացին կա անհայտ անձի` «Книга о действиях Микиртича Архимандрита» մակագրությունը մատիտով: Տիտղոսաթերթի ներքևի աջ անկյունում և վերջին էջ 147-ի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքքով կնքիը: Կազմերեսները խունացած են, եզրերը՝ մաշված, կռնակը նույնպես մաշված է: Հեղինակ՝  նշված չէ Էջ՝  /10/, (Ա-ԾԶ), 147 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1864 Լայնություն (սմ)՝  13,8 Երկարություն (սմ)՝  20,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/353