Հայաստանի Առաջին Հանրապետություն․ Մայիսյան հերոսամարտեր։ Սարդարապատ՝ պետկանության վերածնունդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2018 թ. հոկտեմբերի 4-ին շրջանառության մեջ է դրվում «Հայոց պետականություն. Հայաստանի առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակը» թեմային նվիրված 1 նամականիշով գեղաթերթիկ: Մեկ նամականիշով գեղաթերթիկն ունի 480 դրամ անվանական արժեք: Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է «Հայաստանի առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված լոգոտիպը, իսկ գեղաթերթիկի վրա պատկերված է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը և Հայաստանի Հանրապետության եռագույնը: AH Նյութը՝  Գեղաթերթիկ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2018 Չափս՝  8x6 սմ Նկարագրություն՝  Հայոց պետականություն. Հայաստանի Առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակը։ Անվանական արժեքը՝ 480 ՀՀ դրամ Նկարիչ-Ձևավորող՝  Մուրադյան Վահե Տպարան՝  Lowe Martin Group Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  2172-Նամ․