Ալեքսանդր Մելիք-Փաշաև. 1905-1964

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2006 թ. մարտի 27-ին շրջանառության մեջ է դրվել «Ալեքսանդր Մելիք-Փաշաևի ծննդյան 100-ամյակը» թեմային նվիրված նամականիշ, որի վրա պատկերված է Ա.Մելիք-Փաշաևի դիմանկարը Մեծ թատրոնի խորքին: Ալեքսանդր Մելիք-Փաշաև (1905-1964), հայ դիրիժոր, ՍՍՀՄ ժողովրդական արտիստ, Մեծ թատրոնի գլխավոր դիրիժոր: Նրա ներկայացումներում դիրիժորական կատարյալ տեխնիկան, երաժշտական բարձր կուլտուրան զուգորդվել են կատարվող ստեղծագործությունների վառ զգացմունքային մեկնաբանման հետ: Արժանացել է «Գրան պրի» (ֆրանսիա) մրցանակի, Ամերիկյան արվեստների ակադեմիայի մրցանակի: Պարգևատրվել է երեք շքանշանով: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2006 Չափս՝  4,2x2,5 սմ Նկարագրություն՝  Ալեքսանդր Մելիք-Փաշաևի ծննդյան 100-ամյակը: Անվանական արժեքը՝ 70 ՀՀ դրամ Նկարիչ-Ձևավորող՝  Քեչյան Ալբերտ, Կուրղինյան Էդուարդ Տպարան՝  Cartor Security Printing Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  1080-Նամ.