Համառոտ պատմություն Հայոց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Համառօտ պատմութիւն Հայոց Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ազգային մատենադարան ԻԵ. Պրոֆ. Հ. Գէլցէր. Համառօտ պատմութիւն Հայոց: Յաւելուածովք թարգմանչին՝ 1. Ցանկ 1895 էն-1897 Հայոց կոտորածներու առթիւ լոյս տեսած գրքերու; 2. Գաւազանագիրք Կաթողիկոսաց եւ Պատրիարքաց Հայոց. Թարգմանեց Հ. Գր. Գալէմքեարեան Մխիթ. ուխտէն. - Վիեննա, 1897, Մխիթարեան տպարան: Շապիկը բաց մոխրագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և վերջին էջ 133-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: 61-72, 97-133 էջերը կտրտված չեն: Կազմերեսները խունացած են, ջրահետքերով, եզրերը՝ մաշված, գիրքն ամբողջովին մասնատված է: Հեղինակ՝  Գելցեր Հ. Թարգմանիչ՝  Գալեմքյարյան Գր. Էջ՝  /3/, 133 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1897 Լայնություն (սմ)՝  13 Երկարություն (սմ)՝  20,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/182-2