Վշտի ցողեր: Ոտանավոր և արձակ բանաստեղծություններ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Վշտի ցողեր: Ոտանաւոր եւ արձակ բանաստեղծութիւններ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Միսակ Յովհաննիսեան. Վշտի ցողեր: Ոտանաւոր եւ արձակ բանաստեղծութիւններ. - Վաղարշապատ, 1913, ելեքտրաշարժ տպարան Մ. Աթոռոյ Ս. Էջմիածնի: Շապիկը վարդագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը, վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ «Նւէր Կովկասեան «Հայ գրողների» ընկերութեանը Միսակ Յովհաննիսեանից. 1913, 2/IX»: Կազմերեսները խունացած են: Հեղինակ՝  Հովհաննիսյան Մ. Էջ՝  16 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1913 Լայնություն (սմ)՝  12 Երկարություն (սմ)՝  16,4 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1162