«Կոմսոմոլեց»-129., «Պոզնատ մուդրոստ...» էջ` 3-4:

«Կոմսոմոլեց»-129., «Պոզնատ մուդրոստ...» էջ` 3-4:

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Բնօրինակի անվանում՝  ''Космомолец'', 129., ''Познатъ мудрость...'' Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  «Ճանաչել զիմաստություն...» խորագրով է սկսվում «Պրազդնիկ պերեվոդչիկով վ Երեվանե» հոդված-հաղորդագրությունը: Երրորդ անգամն է, որ Հայաստանը հյուրընկալում է հայ մշակույթի բարեկամներին` թարգմանիչներին եվ կինոբեմադրիչներին, ովքեր իրենց քրտնաջան աշխատանքով եվ բարձր ծառայությամբ իրականում կատարում են հսկայական աշխատանք-այլալեզու ընթերցողների սեփականությունը դարձնելով հայ գրականության լավագույն ստեղծագործությունները` զարգացնելով գրական կապերը: Թարգմանչաց տոնի բացումը /24հոկ./ մեծ հանդիսավորությամբ տեղի է ունեցել Երեվանի պետհամալսարանի նիստերի դահիլճում, բացման խոսքով խոսել է ՀԳՄ նախագահ Վարդգես Պետրոսյանը: Ելույթ են ունեցել Մ. Դուդինը, Սոնյա Բրավոն, Մ. Ալիգերը, Վիկտոր Կոչեւսկին` ուկր. բանաստեղծ, Հայկ. ՍՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ, խոսել է հայ-ուկաինական գրական կապերի մասին, նշել այն վիթխարի աշխատանքը, որ կատարում են ուկրաինացի բանաստեղծները: Այնուհետեվ նա կարդացլե է ուկաիներեն իր թարգմանությամբ Ե. Չարենցի նշանավոր բանաստեղծությունը Հայաստանի մասին: Հայ բանաստեղծ-թարգմանիչներ Հր. Թամրազյանը, Վ. Դավթյանը ողջունել են հյուրերին: Տոնը շարունակվել է Օշականում` Մ. Մաշտոցի հուշակոթողի մոտ: Առաջին էջի վերին եզրի մոտ ՉՏԹ կնիքն է: Էջ՝  4 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1986 Չափս՝  60 x 42 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4140 Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 6288