թերթ «Սովետական Հայաստան»-223 /19944/., «Չարենցյան  պոեզիայի  օր բանաստեղծի անունը կրող քաղաքում» Ար

թերթ «Սովետական Հայաստան»-223 /19944/., «Չարենցյան պոեզիայի օր բանաստեղծի անունը կրող քաղաքում» Ար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Արմենպրեսի թղթակիցը հաղորդում է Չարենցավան քաղաքում սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած տոնախմբության մասին, որը հագեցած էր բանաստեղծի պոեզիայով, շնչում էր բանաստեղծի պոեզիայով: Պոեզիայի տոնահանդեսը բացել եվ հյուրերին ջերմորեն ողջունել է ՀՀԿ Հրազդանի շրջկոմի առաջին քարտուղար Ս. Դանիելյանը: Սկիզբ է դրվում մի տոնակատարության, որը վերածվելու է չարենցյան պոեզիայի ամենամյա ավանդական տոնի,- ասել է նա: ՀԳՄ քարտուղար Ն. Ադալյանն ասել է.«Չարենցյան պոեզիայի օրը» այստեղ նրա քաղաքում, մեծ խորհուրդ ունի ոչ միայն ժամանակակից սովետահայ գրականություն, նրա երիտասարդ ու ավագ գրողների համար, այլեվ մեր ամբողջ ժողովրդի համար: Ելույթ են ունեցել բանվոր Ռ. Պետրոսյանը, դպրոցական Մ. Անանիկյանը: Ե. Չարենցի մասին ջերմ խոսքեր են ասել բանասիր. գիտութ. դոկտոր Կարլեն Դանիելյանը, բանաստեղծի դուստր Արփենիկ Չարենցը: Մեծ բանաստեղծին նվիրված իրենց գործերը կարդացել են Լ. Դուրյանը, Ար. Սահակյանը, Էդ. Միլիտոնյանը, Մ.Հարությունյանը, Նանսեն Միքայելյանը: Չարենցի մասին ուշագրավ հուշեր է պատմել արձակագիր Խ. Հրաչյանը: Ինքնագործ խմբերը ուժերով մարտադաշտում տրվել է թատերականացված ներկայացում` Չարենցի երկերի մոտիվներով; Վերջում ներկաները երգել են «ես իմ անուշ..., երգը: ՉՏԹ տեղի մասնաճյուղում հյուրերը ծանոթացել են նոր ցուցանմուշներին: Առաջին էջի վերին եզրի մոտ ՉՏԹ կնիքն էր: Էջ՝  4 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1986 Չափս՝  60 x 42 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4131 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6282