Կոմիտաս

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Մեծ և փոքր Մասիսների, սպիտակ ամպերի ֆոնին՝ միջին տարիքի տղամարդ՝ պատկերված մինչև կոնքերը, մարմնի ուղիղ դիրքով կանգնած, գլուխը 3/4–ով դեպի աջ, դեպի կրծքավանդակը ծալած ձախ ձեռքում գիրք՝ բռնած ափի պարզած մատներով: Գրքի վրա կիսաթեք նոտագիր թերթեր: Աջ ձեռքը առաջ պարզած, կիսով չափ ծալված: Ձեռքում սրածայր մատիտ: Կիսաճաղատ, լայնաճակատ՝ խորունկ կնճիռներով, կարճ բեղ-մորուքով, շագանակագույն աչքերով, հաստ հոնքերով, ուղիղ կանոնավոր քթով, ժպտուն շուրթերով: Վանականի հագուստով՝բարձր, փակ օձիքով շապիկ, լայնաթևք, արձակված շուրջառ: Առաջին պլանում ձախից զարդաքանդակի հատված, դրանից հետ երկու կնոջ ֆիգուր: Հետին պլանում ձախից վերսլաց լերկ լեռներ՝ լանջերին սանդղափուլ ցածրադիր հարթակներ՝ մարդկանց և զինյալ հեծյալների ֆիգուրներով: Լեռնագագաթին եկեղեցի՝ շրջապատված մարդկանցով: Աջից՝ երեք չճյուղավորված, բարակ, ուղղաձիգ ծառեր՝ սաղարթավոր կատարներով: Անստորագիր: Հեղինակ՝  Երվանդ Քոչար /1899 - 1979/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1946 Նյութը՝  Կտավ, մոմաներկ Չափս՝  96 x 76 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 39 Բաժնեհաշվառանիշ՝  Գ.Ֆ. - 16