Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Դիմանկար
Թանգարան՝ Երվանդ Քոչարի թանգարանՆկարագրություն ՝
Մեծ և փոքր Մասիսների, սպիտակ ամպերի ֆոնին՝ միջին տարիքի տղամարդ՝ պատկերված մինչև կոնքերը, մարմնի ուղիղ դիրքով կանգնած, գլուխը 3/4–ով դեպի աջ, դեպի կրծքավանդակը ծալած ձախ ձեռքում գիրք՝ բռնած ափի պարզած մատներով: Գրքի վրա կիսաթեք նոտագիր թերթեր: Աջ ձեռքը առաջ պարզած, կիսով չափ ծալված: Ձեռքում սրածայր մատիտ: Կիսաճաղատ, լայնաճակատ՝ խորունկ կնճիռներով, կարճ բեղ-մորուքով, շագանակագույն աչքերով, հաստ հոնքերով, ուղիղ կանոնավոր քթով, ժպտուն շուրթերով: Վանականի հագուստով՝բարձր, փակ օձիքով շապիկ, լայնաթևք, արձակված շուրջառ: Առաջին պլանում ձախից զարդաքանդակի հատված, դրանից հետ երկու կնոջ ֆիգուր:
Հետին պլանում ձախից վերսլաց լերկ լեռներ՝ լանջերին սանդղափուլ ցածրադիր հարթակներ՝ մարդկանց և զինյալ հեծյալների ֆիգուրներով: Լեռնագագաթին եկեղեցի՝ շրջապատված մարդկանցով: Աջից՝ երեք չճյուղավորված, բարակ, ուղղաձիգ ծառեր՝ սաղարթավոր կատարներով: Անստորագիր:
Հեղինակ՝ Երվանդ Քոչար /1899 - 1979/Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1946Նյութը՝ Կտավ, մոմաներկՉափս՝ 96 x 76Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ԵՔԹ - 39
Բաժնեհաշվառանիշ՝
Գ.Ֆ. - 16