Կիլիկիո աղետը (Պատկերազարդ): Հինգերորդ հատոր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Կիլիկիոյ աղէտը (Պատկերազարդ): Հինգերորդ հատոր Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Յակոբ Յ. Թէրզեան. Կիլիկիոյ աղէտը (Պատկերազարդ): Հինգերորդ հատոր: Ականատեսի նկարագրութիւններ, վաւերաթուղթեր, պաշտօնական տեղեկագիրներ, թղթակցութիւններ, վիճակագրութիւններ եւ այլն, կարեւոր պատկերներով. - Կ. Պոլիս, 1912, տպագր. Ասատրեան և Որդիք: Շապիկը հարդագույն երանգով ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, իսկ վերջին կազմերեսին և երկու կազմերեսների դարձերեսներին՝ հրատարակչի ազդագիրը: Կռնակը նոր է՝ մուգ դարչնագույն սոսնձալաթից: Սույն հատորի էջագրությունը սկսվում է էջ 689-ից, որի վերևի լուսանցքում, նաև վերջին էջ 864-ի ներքևի մասում՝ բնագրի վրա, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գրքում կան բազմաթիվ սև-սպիտակ նկարներ: Էջերի զգալի մասը կտրտված չէ: Կազմերեսները խունացած են, տեղ-տեղ՝ կեղտաբծերով: Հեղինակ՝  Թերզյան Հ. Էջ՝  689-864, նկ. Նյութը՝  թուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1912 Լայնություն (սմ)՝  12,2 Երկարություն (սմ)՝  17,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/414-2