Ցուցակ գրոց Մխիթարյան տպարանի ի Թրիեստ և ի Վիեննա, 1776-1912

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ցուցակ գրոց Մխիթարեան տպարանի ի Թրիեստ եւ ի Վիեննա, 1776-1912 Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ցուցակ գրոց Մխիթարեան տպարանի ի Թրիեստ եւ ի Վիեննա, 1776-1912. Նոր շրջան, N 5. - Վիեննա, 1912, Մխիթարեան տպարան: Շապիկը հարդագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, իսկ վերջին կազմերեսին և երկու կազմերեսների դարձերեսներին՝ հրատարակչի ազդագիրը: Կռնակին սոսնձված է սպիտակ թափանցիկ նեղ թուղթ: Էջ 1-ի վերևի լուսանցքում՝ աջից, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի սև թանաքով կնիքը: Էջեր 1-4, 10 կան կապույտ մատիտով նշումներ՝ հավանաբար, Հովհ. Թումանյանի կողմից արված: Կազմերեսները խունացած են, կեղտաբծերով, էջերը նույնպես խունացած են: Էջ՝  43 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1912 Լայնություն (սմ)՝  11,2 Երկարություն (սմ)՝  19 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/447