Կենսագրություն և կտակ Սարգիս արքեպիսկոպոսի Հասան-Ջալալյանց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Կենսագրութիւն եւ կտակ Սարգիս արքեպիսկոպոսի Հասան-Ջալալեանց Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մ. Պլուզեան. Կենսագրութիւն և կտակ Սարգիս արքեպիսկոպոսի Հասան-Ջալալեանց. Տպագրեալ ծախւիք Նիկողայոսի Տէր Յակոբեանց. - Թիֆլիս, 1884, տպարան Մ. Վարդանեանի եւ Ընկ.: Շապիկը բաց դեղնագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և վերջին էջ 39-ի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Տիտղոսաթերթի դարձերեսին կա նաև սև թանաքով ընծայագիր՝ «Ընծայէ Յոհաննէս քահանային Մարտիրոսեանց Ներսէս աւագ քահանայ Աբովեան. յ 2 յունվարի 1886 ամի՝ ի Տփխիս»: Հեղինակը նշված է բնագրի վերջում: Կազմերեսները խունացած են, եզրերը՝ թեթևակի մաշված: Հեղինակ՝  Պլուզյան Մ. Էջ՝  39 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1884 Լայնություն (սմ)՝  14 Երկարություն (սմ)՝  20,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/397